211652_close_icon
views-count1477 դիտում article-date 09:37 14-04-2021

Փաշինյանը հան­դիպումներ է ունենում «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ առանձին-առանձին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ԱԺ հավանական արտահերթ ընտրու­թյունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հան­դիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաև փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն պատգամավորը հաջորդ խորհրդարանում չլինի, ապա իրեն որ ոլորտում է պատկերացնում, որ գերատեսչությունում կցանկանա աշխատել և ինչ նպատակներ ունի:

Նա խոստանում է կատարել բոլորի նպատակ­ները՝ հորդորելով հանգիստ լինել, պատրաստվել ընտրությունների և մնալ «Իմ քայլը» խմբակցությունում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ ու հավաստիացնում, որ եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն:

Մենք տեղե­կացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հավաստիացրել է, թե վստահ է՝ իրենք 50 տոկոս ձայն են հավաքելու, առանց որևէ կեղծիքի նորից ընտր­վելու են ու իշխանության գան: Պատգամավորների մեծ մասը երջանկացել է, որ հնարավորություն է ունեցել 3 տարվա մեջ գոնե մի անգամ դեմ առ դեմ հանդիպել վարչապետին և նրանից հավաստիացում ստանալ, որ ընտրություններից հետո անգործ չեն մնալու»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր