Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ում մասնակցում է տոնական միջոցառումներին
Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: