Դիեգո Գոդինը հայտարարեց «Ատլետիկոյից» հեռանալու մասին և լաց եղավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը հայտարարեց ակումբից հեռանալու մասին:
«Ես հեռանում եմ «Ատլետիկոյից: Սա իմ վերջին օրերն են այստեղ: Շնորհակալ եմ բոլորից: Սա իմ ընտանիքն էր», ասել է Գոդինն ու լաց եղել:
«Մի տարի առաջ ես մերժեցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, քանի որ որոշել էի մնալ «Ատլետիկոյում»: Այժմ՝ մեկ տարի անց, եկել է առաջ շարժվելու ժամանակը», հավելել է ուրուգվայցի ֆուտբոլիստը:
Գոդինը «Ատլետիկոյում» անցկացրել է ինը մրցաշրջան: Այդ ընթացքում նա նվաճել է 8 տիտղոս, այդ թվում՝ Իսպանիայի առաջնությունն ու երկու անգամ Եվրոպայի լիգան:
33-ամյա Գոդինը մոտ օրերս կտեղափոխվի «Ինտեր»: Տարեկան 6,75 մլն եվրո աշխատավարձով նա կդառնա միլանցիների ամենաբարձր վարձատրվող խաղացողը: