Գրիզմանը հայտարարել է «Ատլետիկոյից» հեռանալու մտադրության մասին
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ կարող է հեռանալ «Ատլետիկոյից»:
«Եթե ինձ այսօր անհրաժեշտ լինի տեղափոխվել այլ թիմ, ապա դա խնդիր չի լինի: Դա կարող է լինել Անգլիան, քանի որ դա մոդայիկ է: Գերմանիան, Չինաստանը կամ ԱՄՆ-ը: Ես պատրաստ եմ տրանսֆերին:
Մենք Պրիմերայում զբաղեցրեցինք երրորդ տեղը: Դա ակումբի նպատակն էր, սակայն մենք՝ որպես խաղացողներ, ավելին ենք ցանկանում: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել:
Ես այստեղ եմ եկել, որպեսզի լավ խաղամ ու գոլեր խփեմ. դա քիչ է: Ահա և վերջ:
Տիտղոսներ նվաճելը. դա այն է, ինչ ամռանը փնտրելու եմ, երբ իմ ապագայի վերաբերյալ որոշում կայացնեմ», ասել է Գրիզմանը: