Դիեգո Գոդինը «Վալենսիայի» հետ խաղում զրկվել է երեք ատամներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Վալենսիայի» հետ խաղում (1:0) «Ատլետիկոյի» ավագ Դիեգո Գոդինը վնասվածք է ստացել:
Որուգվայցի պաշտպանը 51-րդ րոպեին գնդակի համար օդային պայքարում դեմքին հարված է ստացել: Ոչ միտումնավոր հարվածը նրան հասցրել է «Վալենսիայի» դարպասապահ Նետոն:
Հարվածի արդյունքում Գոդինը զրկվել է երեք ատամից: