211652_close_icon
views-count120132 դիտում article-date 21:06 06-05-2019

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. ուղևորներով բարձված մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, ГАЗель-ում գտնվող ուղևորներին առաջինը օգնության են հասել երկվորյակ եղբայրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Գառնիկ Գրիգորյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 2077 Տ համարանիշի թիվ 66 երթուղին սպասարկող ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում CPS բենզալցակայանի դիմաց բախվել է էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ում հրդեհ է բռնկվել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են 10-ից ավելի ուղևորներ և նրանց առաջինը օգնության են հասել երկվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյանները: Եղբայրներին օգնել են նաև CPS բենզալցակայանի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի և մետաղե ջարդոնի: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Օպերատիվորեն ժամնել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության «Երքաղլույս»-ի աշխատակիցներն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ բժիշկների խմբեր, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել ГАЗель-ի մեջ գտնվող անձանց, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց ներ տեղափոխվել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Արմեն Գրիգորյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանելու հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [b]Ուղևորներին առաջինը օգնության ձեռք մեկնած, երկվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններն են[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0506583001557166756455978.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր