211652_close_icon
views-count39359 դիտում article-date 12:02 06-05-2019

Ավտովթար Արարատի մարզում. Խաչփառ գյուղում բախվել են BMW-ները, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Խաչփառ գյուղի կենտրոնական և 14-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Սարգսյանի վարած BMW մակնիի 07 FF 050 համարանիշի և Խաչփառ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Մելիք Նիյազյանի վարած BMW ակնիշի 35 XV 654 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր՝վարորդի համագյուղացի, 31-ամյա Շուշանիկ Առուստամյանը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել վարորդներից Մ. Նիյազյանը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Սարգսյանն աշխատում է «Արմ-Ֆարմ Շին» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր