16336 դիտում
21:48 16-09-2023
Ավտովթար՝ Արարատի մարզում. Խաչփար գյուղում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արգավանդ-Հայանիստ ավտոճանապարհի Խաչփար գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են երկու Mercedes-ներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վերջիններս վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Բախման հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց և անիվների հատվածով հայտնվել ջրատարում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները «Մասիս» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+