37852 դիտում
13:24 24-08-2015
Ավտովթար Արարատի մարզի Խաչփառ գյուղում. վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները՝ իրենց գյուղապետի հետ, և փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ, 31-ամյա Եղիշե Գրիգորյանը իր վարած ՎԱԶ 21011 մակնիշի 26 ՏԼ 988 համարանիշի ավտոմեքենայով Խաչփառ գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ [color=#EF2929]վիրավորին օպերատիվորեն օգնություն են ցուցաբերել Խաչփար գյուղի բնակիչները՝ գյուղապետ Շահեն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվ է աշխատել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով:
Մինչ Մասիսի հիվանդանոցի բժիշկների ժամանումը վիրավորին տեղում օգնություն էին ցուցաբերում գյուղացիներն ու Մասիսի հրշեջ-փրկարարները, որից հետո ժամանած Մասիսի հիվանդանոցի հերթապահ խումբը տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխեց հիվանդանոց: Վարորդը սկզբում հրաժարվում էր բժշկական օգնությունից[/color]:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ, ով շտապ օգնության ավտոմեքենային ուղեկցեց Մասիսի հիվանդանոց, որպեսզի մեքենան խցանման մեջ չհայտնվի:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Վահագն Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկ-քարշակի միջոցով դուրս բերվեց ջրատարից և տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդի հետ ավտոմեքենայում եղել են նրա կինն ու անչափահաս երեխաները, սակայն, բարեբախտաբար, նրանք չեն տուժել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39587 դիտում
12:02 06-05-2019
Ավտովթար Արարատի մարզում. Խաչփառ գյուղում բախվել են BMW-ները, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ