211652_close_icon
views-count52986 դիտում article-date 16:48 05-05-2019

Երևանում վրաերթի է ենթարկվել ճանաչված լրագրող՝ «ԱրմենՊրես» լրատվական գործակալության խմբագիրը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 69-ամյա Հովհաննես Այվազյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Այվազյանը ճանաչված մտավորական ու լրագրող «ԱրմենՊրես» լրատվական գործակալության խմբագիրն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր