674 դիտում
18:14 18-12-2014
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Արմենպրես»-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ պետականորեն ստեղծված առաջին լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: 1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհուրդն ազդարարեց առաջին լրատվական գործակալության ծնունդը, «Արմենպրես»-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական դաշտի առաջատարի դիրքերում՝ լինելով մեր պատմության մի մեծ ժամանակահատվածի ականատեսն ու վավերագիրը:
Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ, համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի համար:
Համոզված եմ, որ հետագայում եւս «Արմենպրես»-ը կշարունակի իր բարի ավանդույթներն ու հասարակությանը իրազեկելու շնորհակալ գործը:
Կրկին շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, աշխատանքային եւ ստեղծագործական եռանդ, լավատեսություն եւ բարեկեցություն»:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
12:19 08-12-2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ
1011 դիտում
13:24 22-05-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ
1777 դիտում
12:17 10-01-2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
Այս բաժնից
553 դիտում
21:23 02-05-2024
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
583 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ