5748 դիտում
19:20 04-05-2019
ՀՀ մշակույթի փոխնախարար. «Ամբերդ ամրոց» արգելոցում շինարարություն իրականացնողի հայրը՝ Մանուկ Մանուկյանը, ազատվել է աշխատանքից
ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկացա, որ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/23/1123044/?fbclid=IwAR0qhRnIg2kJrf6OylaF0L50bLFKg4Xhl0UkPZoA6_BfOZGJEsNEea1DH9U]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ինչ-որ անձի կողմից ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խնդրով մտահոգ քաղաքացիներն ասում էին. «Դարերով կանգուն է մնացել Ամբերդը: Դարձել է տուրիստների համար Հայաստանի տեսարժան վայրերից մեկը ու հիմա ինչ-որ Մանուկ Մանուկյան որոշել է Ամբերդի քթի տակ ծանր տեխնիկայով ավիրել պատմամշակութային տարածքը, որտեղ ինչ-որ սննդի օբյեկտ է կառուցելու: Մենք չգիտենք, արդյոք նա օրինական է գործում թե ոչ, իսկ եթե օրինական է, ապա վայ էն չինովնիկին, ով շինարարության թույլտվություն է տվել: Այստեղ տապանաքերեր են եղել ու հիմա դրանք չկան:
Մանուկի ագահության ու թեթև ձեռքի շնորհիվ արգելոցում խուժանանոց է կառուցվելու: Ինչ սպասես մի մարդուց, ով նախանձից դրդված փորձում է Բյուրական գյուղի «Ամբերդ» ջոկատի հրամանատար Վաչիկ Հովսեփյանի անվան հուշաքարը, որը տեղադրվել է 2018 թ.-ին, հանի, պատճառաբանելով, թե հուշաքարը իրենից արժեք չի ներկայացնում, որպեսզի այն մնա 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Եթե Վաչիկը ու նրա նման բազմաթիվ քաջորդիներ գիտակցված գնացին մահվան, ապա Մանուկը իր ագահության շնորհիվ Ամբերդ պատմամշակութային տարածքը բառիս բուն իմաստով խեղաթյուրում է: Վայ էն պետական պաշտոնյաին, ում ձեռքը գնացել է թույլտվություն տալ, եթե իհարկե՝ թույտվություն կա..»: