11006 դիտում
18:53 24-09-2018
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ներկայացում է կազմակերպվել՝ լարախաղացի և ծաղրածուի մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում երեկ՝ սեպտեմբերի 23-ին, տոնական մթնոլորտ էր: Ազգային ավանդույթներով, երգ ու պարով ուղեկցվող միջոցառումը սկսվել է ամրոցի մուտքից: Լարախաղացն ու ծաղրածուն բեմականացված, հետաքրքիր ողջույնից հետո ներկաներին ուղեկցել են միջոցառման համար նախատեսված վայրը:
«Կրկես» թատերական հանդեսը, լարախաղաց-աճպարար, գրող և մշակույթի վաստակավոր գործիչ Վլադիմիր Հակոբյանի գլխավորությամբ հանդիսատեսին «ստիպել» է մեկ ու կես ժամ կլանված նայել հնարքներով լի, երբեմն էլ`վտանգավոր համարները:
Միջոցառմանը յուրօրինակ շունչ էր հաղորդել ծաղրածուն: Նա ոչ միայն հասցնում էր կարգավորել մասնակիցների շարժը, այլև` բաց չէր թողնում լուսանկարվելու առիթը:
«Տոնացույց» կենտրոնի «Սուրբ Կարապետ» ժողովրդական թատրոնի սաները, կատարողներ` Փամբակից, Լեռնապատից, Ագարակից և Ալավերդիից ներկաներին մի պահ տեղափոխել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հարուստ ու աննկարագրելի գունագեղ ստեղծագործական աշխարհ:
Բեմականացված համարների ընթացքում, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, միջոցառման մասնակիցները շուրջպար են բռնել:
Ակտիվ մասնակիցների թվում նաև Հայաստանում առաջին անգամ գտնվող ֆիլիպինցի զբոսաշրջիկների խումբ էր: Նրանք ոչ միայն պարել են, այլև` մասնակցել թատերականացված համարներին:
«Իսկական կրկես-թատրոն էր: Ներկայացումը շատ գեղեցիկ ստացվեց, հանդիսատեսն էլ ` տպավորված էր: Կարծում եմ անհրաժեշտ է զարգացնել այս հրաշալի գաղափարը», -մեր թղթակցի հետ զրույցում ասել է լարախաղաց-աճպարար Վլադիմիր Հակոբյանը: Նրա խոսքով սիրով կընդունի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության` այլ հուշարձանի տարածքում նմանմիջոցառում անցկացնելու հրավերը: Վլ. Ղազարյանի փոխանցմամբ այսօրինակ նախաձեռնությունները կարող են զբոսաշրջության զարգացման խթան լինել:
[b]
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-իլրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին