211652_close_icon
views-count67186 դիտում article-date 23:42 03-05-2019

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Lexus-ն ու Infiniti-ն. կան վիրավորներ. հավաքվածներն էլ ասում էին. «Քաղաքապետի ասած՝ բախվել են սևն ու սպիտակը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Գրիգոր Առուստամյանի վարած Lexus GX 470 մակնիշի 10 ZZ 003 համարանիշի և Հայկ Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 50 PP 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում։ Երկու վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության. պարզվեց, որ երկուսն էլ ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում։ Դեպքի վայրում հավաքվածները, տեսնելով վթարը, կատակով ասում էին. «Էս վթարը տեղավորվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ասած «սևերն ու սպիտակները» ֆոնի մեջ, ու կարելի է ասել բախում՝ սևերի և սպիտակների միջև»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր