«Ռեալը» հույս ունի, որ վան դե Բեկը 60 մլն եվրոյից թանկ չի լինի
«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:
Նրա տրանսֆերում շահագրգռված է «Ռեալը»: Մադրիդցիները վան դե Բեկին դիտարկում է որպես այլընտրանք «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայն, որն առայժմ մնում է գլխավոր նպատակ:
«Ռեալում» հույս ունեն, որ տրանսֆերի արժեքը չի գերազանցի 60 մլն եվրո: Վան դե Բեկին ցանկանում է ձեռք բերել նաև ՊՍԺ-ն:


