211652_close_icon
views-count8999 դիտում article-date 11:51 03-05-2019

Տաքսու վարորդները փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը. Օսիպյանի փոխանցած առաջարկին չհամաձայնեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/05/03/taxi/2989512]Tert.am[/url]--ը գրում է. Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրանք փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը և պահանջում են հանդիպում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ: Տեղում են ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդների հորդորում են բացել ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը, մինչև իրենց կմոտենան Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաներ: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը: Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ: [b]*** 12:33[/b] Տաքսու վարորդները ՃՈ պետ Եգոր Կարապետյանի հետ բանակցելուց հետո բացեցին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/03/taxi/2989512]այստեղ[/url] Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/factor.am/videos/317880982189345/]Factor TV[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր