211652_close_icon

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոց խաչմերուկում

views-count1567 դիտում article-date 10:41 22-04-2025
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան:

Նմանատիպ նյութեր