211652_close_icon
views-count11296 դիտում article-date 20:57 02-05-2019

Ապրիլի 16-ը նշելով Հայ կինոյի և Հայֆիլմի օր, ևս մեկ անգամ իմաստավորում ենք առանց այդ էլ «արվեստասպան վանդալների» կողմից իմաստազրկված հայ կինոն. Հայկ Բաբայան

ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված` «Պետական տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Պատգամավորներն առաջարկում են ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Հիշեցնեմ բոլորին 1923թ. ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինոն», որը 1966թ. վերանվանել են «Հայֆիլմ»։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ երկրի գլխավոր ամբիոնից նորից բարձրացնել այս հարցը և մնալ իմ այն համոզմանը հայտարարելով, որ դեկտեմբերի 28-ը, երբեք ՀՀ-ում չի նշվել որպես կինոյի օր։ Նախատոնական իրարանցումների, բլինչիկների և սուպերմարկետների դրամարկղի մոտ հերթ կանգնած հասարակությունը մեծ ցանկության դեպքում չի կարող հիշել, որ այդ օրը կինոյի օրն է, այն էլ միջազգային և դրան գումարած դեռ հասցնեն հիշեն կամ նշեն։ Հետևաբար Ապրիլի 16-ը նշելով Հայ կինոյի և Հայֆիլմի օր ևս մեկ անգամ իմաստավորում ենք առանց այդ էլ «արվեստասպան վանդալների» կողմից իմաստազրկված հայ կինոն։ [b]Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայան[/b]

Նմանատիպ նյութեր