Փարիզում բախումներ են սկսվել ոստիկանության և մայիսմեկյան ակցիայի մասնակիցների միջև
Փարիզի կենտրոնում ոստիկանության ծառայողների և մայիսմեկյան բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներ են սկսվել։ Այդ մասին հայտում է Interfax գործակալությունը։
Նշվում է, որ առաջին անկարգությունները նկատվել են Մոնպարնասի բուլվարում, որը շատ մոտ է գտնվում հանրահայտ «Ռոտոնդա» սրճարանին։
Ցուցարարները սկսել են իրավապահների վրա քարեր նետել, ինչին ի պատասխան՝ վերջիններս մոտոցել են ցուցարարներին և պարտադրել նահանջել։