Մայիսմեկյան բախումներ` Թուրքիայում
Թուրքիայում մայիսմեկյան տոնախմբությունները ավարտվել են ոստիկանների և ցուցարարների բախումներով: Իրավապահները ծայրահեղ միջոցներ են կիրառել, երբ ցուցարարները փորձել են մտնել Թաքսիմ հրապարակ, որտեղ տեղի իշխանությունները արգելել էին նույնիսկ քայլերթ անցկանցել` շրջափակելով Թաքսիմը մետաղյա պարսպով:
Ցուցարարները քարեր և ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան իրավապահները ջրաշիթ և արցունքաբեր գազ են կիրառել:
Մի քանի տասնյակ ցուցարարներ էլ հավաքվել էին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում: Ոստիկանությունը նրանց նույնպես ցրել է. տուժել է 90, ձերբակալվել` 136 մարդ: