Փարիզում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու թուրքերի միջև
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու նպատակով նախաձեռնված ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել տեղի թուրքերի ու քրդերի միջև։
Ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, ոստիկանությունը ձերբակալել է 15 հոգու։ Վնասվածքներ են ստացել նաև ոստիկանության աշխատակիցներ։
Տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիական իշխանությունները թույլատրել էին ակցիայի անցկացումը, որը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում։ Ակցային մասնակցել է մոտ 700 մարդ։ Իսկ բախումները տեղի են ունեցել մոտ 50 քրդերից բաղկացած խմբի միջև, ովքեր ժամանել էին ակցիայի վայր՝ իրենց դժգոհությունը հայտնելու Էրդողանի վարած քաղաքականության դեմ։