211652_close_icon
views-count3184 դիտում article-date 12:48 01-05-2019

ՀՀ դեսպանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ապրիլի 30-ին հանդիպեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավայի (Natia Turnava) հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Սադոյանը շնորհավորեց Նաթիա Թուրնավային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։ Կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի, մասնավորապես՝ անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներին։ Դեսպան Սադոյանը շոշափեց նաև հայ բեռնափոխադրողներին առնչվող հարցեր, որին ի պատասխան նախարարը նշեց, որ մշտապես պատրաստ է արագ արձագանքել բեռնափոխադրումներին առնչվող բոլոր խնդիրներին։ Զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։

Նմանատիպ նյութեր