Դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ
Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայ-վրացական տնտեսական ներկայիս հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացման և ընդլայնման հեռանկարներին: Երկուստեք կարևորվեց զբոսաշրջության և էկոնոմիկայի ոլորտում համատեղ ծրագրերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը:
Մտքեր փոխանակվեցին տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: