211652_close_icon
views-count994 դիտում article-date 20:42 30-04-2019

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն

Ապրիլի 30-ին, ժամը 13:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող «Ժոկեյ» ռեստորանի գլխավոր մուտքի մոտակայքում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:56-ին, մարվել՝ 13:57-ին: Այրվել է 5 կգ-անոց բալոնից արտահոսած գազը: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի ամբողջական պարպվելը:

Նմանատիպ նյութեր