Գազի արտահոսք. փրկարարներն իրականացրել են հերթապահություն
                        Մայիսի 8-ին, ժամը 18:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակը վնասվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

