Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի բալոնի պարունակության պարպումը
Օգոստոսի 21-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 97 տան բակում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 3 կգ-ոց բալոնից առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ բալոնի պարունակության պարպումը: