«Լիոնը» Նդոմբելեի համար «Ռեալից» պահանջել է 100 մլն եվրո
«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին:
Մադրիդյան ակումբն արդեն նախնական բանակցություններ է անցկացրել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ, որտեղ ներկայացրել են «Լիոնի» պահանջները. ֆրանսիացիները Նդոմբելեին գնահատել են 100 մլն եվրո:
Սակայն այդ արժեքը մեկնարկային է, ավելի հավանական գինը կարող է իջնել մինչև 70-80 մլն եվրո:
Չնայած ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը», «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անձամբ ցանկություն է հայտնել տեսնել նրան իր թիմում, ինչը կարող է վճռորոշ հանգամանք հանդիսանալ:
Ֆրանսիայի առաջնությունում Նդոմբելեն 30 խաղում դարձել է 6 գոլային փոխանցման հեղինակ: