«Յուվենտուսը» Պոգբայի համար «Ռեալից» պահանջում է 120 մլն եվրո և Կրոսին
«Յուվենտուսը» իր կիսապաշտպան Պոլ Պոգբային վաճառելու դիմաց պահանջներ է ներկայացրել «Ռեալին»:
Տուրինյան ակումբը պատրաստ է բաց թողնել ֆրանսիացուն, եթե մադրիդցիները վճարեն 120 մլն եվրո և գործարքում ընդգրկեն նաև կիսապաշտպան Տոնի Կրոսին:
Նախկինում հաղորդվում էր, որ գործարքում կարող են ընդգրկվել կիսապաշտպան Մատեո Կովաչիչն ու հարձակվող Ալվարո Մորատան: