«Լիոնը» հաստատել է, որ Լյակազետը մոտ 50 մլն եվրոյով տեղափոխվում է «Արսենալ»
«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը հաստատել է, որ հարձակվող Ալեքսանդր Լյակազետը շուտով կտեղափովի «Արսենալ»:
««Արսենալը» առաջարկել էր մոտ 45 միլիոն եվրո: Կարծում եմ, գործարքը կկայանա 50 միլլիոնի սահմաններում:
Այդ տրանսֆերը ամենթանկը կլինի ինչպես «Արսենալի», այնպես էլ՝ «Լիոնի» պատմության մեջ, քանի որ լոնդոնցիները երբեք այդքան գումար չեն վճարել մեկ խաղացողի համար:
Կարծում եմ, որ գործարքը կավարտվի 1-2 օրից», ասել է Օլասը: