3395 դիտում
15:30 07-03-2018
Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով նոր էջ բացելու Երևանի և Լիոնի միջև. Ժորժ Կեպենեկյան
Մարտի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Կեպենեկյանի անձնական ներդրումը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշեց, որ Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով նոր էջ բացելու Երևանի և Լիոնի միջև տնտեսական, կրթական, մշակութային ոլորտում, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման և ամրապնդման համար:
Քաղաքապետ Կեպենեկյանը արտգործնախարարին ներկայացրեց իր հագեցած այցի արդյունքները՝ անդրադառնալով մասնավորապես Լիոնի և Երևանի միջև ստորագրված գործընկերության նոր համաձայնագրին, Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում հանդիպումներին և դրանց արդյունքում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Լիոնի քաղաքապետը տեղեկացրեց, որ իր պատվիրակության կազմում են գործարար շրջանակների, կրթօջախների, գրադարանների, թանգարանների, տուրիզմի պատասխանատուներ, ովքեր հանդիպումներ են ունեցել և փոխգործակցության վերաբերյալ արդյունավետ քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ։
Կողմերն անդրադարձ կատարեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ կարևորելով այդ ձևաչափի շրջանակներում փոխգործակցության վերընթաց զարգացումը։
Նախարար Նալբանդյանը և քաղաքապետ Կեպենեկյանն արձանագրեցին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով, որի վառ ապացույցն են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը, Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լիոնի քաղաքապետը կարևորեցին ֆրանսահայ համայնքի արժեքավոր դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։
Նախարար Նալբանդյանը և քաղաքապետ Կեպենեկյանը մտքեր փոխանակեցին 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Մանրամասն քննարկվեցին Լիոնի ներկայացուցիչների մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի և Ֆրանկոֆոնիայի ավանի միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
3013 դիտում
21:20 05-03-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ
1946 դիտում
16:14 01-12-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի հետ
Այս բաժնից
643 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի