211652_close_icon
views-count35155 դիտում article-date 21:28 29-04-2019

Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչներն ասում էին. «Թե՛ ներկա, թե՛ նախկին քաղաքապետերն ու թաղապետերը հմուտ «կուտ տվողներ են». մեր հույսը Նիկոլ Փաշինյանն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի մի քանի բազմաբնակարանային շենքերի բնակիչներ տևական ժամանակ է իրենց զգում են թե՛ նախկին և թե՛ ներկա իշխանությունների կողմից արհամարհված: Երեկ՝ ապրիլի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Գյուրջյան փողոցի 60, 62 շենքերի բնակիչներն ասում էին. «Ով է տեսել 21-րդ դարում քաղաքային տրանսպորտի հաամար նախկինում եղած տրանսպորտային կանգառը մի գիշերում հօդս ցնդի: Ինչ-որ անձինք կանգառի տեղն ու դրան հարակից ողջ երկայնքով մեկ ինչեր ասես չեն կառուցել՝ էլ պանդոկ, էլ ավտոլվացման ու ավտոտեխսպասարկման կետեր, իսկ մենք՝ քաղաքացիներս, կանգառ ու մայթ չունենալու պատճառով ամեն օր փողոցով անցնելիս աղոթում ենք, որ հանկարծ ավտոմեքենաների փայ չդառնանք, նկատի ունենալով՝ վրաերթը: Դիմել ենք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին: Եթե նախկինների նկատմամբ հույսներս կորել էր, իսկ նորերի նկատմամբ հավատ էր առաջացել, որ խնդիրը կլուծվի, սակայն պարզվեց, որ սրանք էլ նրանց նման նույն սանրի կտավն են: Ինչպես ժողովուրդն է ասում նույն ... տարբեր գույնի գարշոկներում: Դիմել ենք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, դիմել ենք նաև Թեժ գիծ, բայց ոչ մի օգուտ: Երկար ենք մտածել, մեր խնդիրներով ում դիմենք, որպեսզի հարցը ի շահ բնակչի լուծվի: Ու եկել ենք այն եզրակացության, որ հայտնի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի օրինակով պիտի բռնենք Իվանի պոչը ու հիմա մեզ համար Իվանը, ով կարող է խնդիրները լուծել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ է կուտակվել վարչապետի առջև ու մենք էլ ստիպված ենք դիմում իրեն՝ խնդրելով մեր հարցին լուծում տա: Մենք ուզում ենք ունենալ քաղաքակիրթ մարդուն վայել ավտոկանգառ, մենք ուզում ենք ունենալ անվտանգ մոնտաժված գազախողովակ, մենք ուզում ենք ունենալ բարվոք տրանսպորտային միջոց, որպեսզի մենք էլ երթևեկենք քաղաքակիրթ, այլ ոչ թե «հռի կոպալի»: Խնդրում ենք նաև ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում որոշ վայ վարորդների դեմն առնելու համար տեղադրեն արհեստական անհարթություններ, ինչի շնորհիվ մեր փողոցում կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթրը, այդ թվում՝ մահվան ելքով: Եթե այս անգամ էլ խնդիրը չլուծվեց, ստիպված փողոց ենք փակելու, իսկ հետո չփորձեն մեզ մեղադրել սաբոտաժի մեջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր