211652_close_icon
views-count1194 դիտում article-date 18:47 29-04-2019

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թիվ 34 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 16.000 դրամ, Ֆրանսիական ասոցիացիայի վկայական և բանկային քարտեր: Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սեբաստիա փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր