Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ. Tert.am
Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/29/shooting/2985933]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Մինչև գյուղ հասնելու ճանապարհի ուղղությամբ են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող՝ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա են կրակել: Կրակահերթը կարճ է եղել»,- նշեց Նարեկ Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վնասներ չեն եղել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/29/shooting/2985933]կայքում[/url]։