12157 դիտում
20:55 29-04-2017
Հակառակորդը կրակել է Բաղանիս ու Կոթի գյուղերի ուղղությամբ. վնասվել են տներ և ավտոմեքենա.Tert.am
Երեկ երեկոյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս ու Կոթի գյուղերի վրա: [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ ադրբեջանական զինուժը կրակել է հիմնականում այս տարածքում տեղակայված հայկական խրամատների ուղղությամբ, բայց գյուղերն էլ անմասն չեն մնացել: «Մոտ 15 փամփուշտ, գիտեմ, որ գյուղերից մեկին կպել է, բայց թե ինչ հետևանքներ է ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակը նշեց, որ հակառակորդը կրակ է բացել հրաձգային զենքերից:
Նրա խոսքով՝ հայկական կողմը լռեցրել է հակառակորդի գործողությունները:
Վնասը, Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, նյութական է եղել:
«Տներ են վնասվել ու ավտոմեքենա: Մոտավոր 4-5 տուն է վնասվել: Հանձնաժողովը կաշխատի՝ վնասի չափը կճշտեն: Մարդիկ շարունակում են ապրել տներում, ապրել են տանը, էսօր էլ ապրում են»,-[color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ մոտ 2 ժամ կրակել են:
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
21:04 25-10-2018
Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն
4260 դիտում
22:29 22-09-2018
Արման Թաթոյանի գլխավորած խումբը այցելել է սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր. ՖՈՏՈՇԱՐՔ
3597 դիտում
11:48 04-10-2014
Հակառակորդը կրկին սկսել է կրակել հայկական գյուղերի ուղղությամբ. Չորաթան գյուղի բնակիչը հրաշքով է ողջ մնացել