Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ. Tert.am
Այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/04/15/Baghanis/2663655]Tert.am[/url]-ին հայտնել է սահմանամերձ համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
Նա նշել է, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը:
Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով: