211652_close_icon
views-count34358 դիտում article-date 21:50 28-04-2019

Պատգամավոր Հարություն Բաբայանն այցելեց Ամբերդ ամրոց և տեղում ծանոթացավ խնդիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Բաբայանը, շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հետ կապված խնդիրը: Հ. Բաբայանը շրջեց տարածքով և ծանոթացավ առկա խնդիրներին, այնուհետև հանդիպեց, պատմամշակութային տարածքի մեջտեղում գտնվող, բայց ինչ-որ պատճառներով և հանգամանքների բերումով պատմամշակութային տարածքից դուրս հայտնված այդ հողակտորի սեփականատիրոջ՝ Մանուկ Մանուկյանի հետ և նրանից լսեց, տարածքի սեփականաշնորհման հետ կապված պատմության Մ Մանուկյանի վարկածը: Հ. Բաբայանը նշեց, որ հետևողական է լինելու և պատրաստվում է Ամբերդի խնդիրը տարբեր բարձրաստիճան ատյաններում բարձրաձայնելով, ամեն ինչ պարզել, իսկ եթե գործում առկա են ապօրինի գործարք իրականացրած անձինք՝ անպայման հետևել, որ բացահայտվեն և պատժվեն, սակայն մինչ այդ պատրաստ է լսել բոլոր կողմերի կարծիքները: Մ.Մանուկյանը վստահեցրեց, որ տարածքում կատարված շինարարական աշխատանքներն այժմ դադարեցված են և դադարեցված են լինելու այնքան ժամանակ, մինչև օրենքով սահմանված կարգով, համապատասխան կառույցները չտան հողակտորի կարգավիճակի մասին իրենց գնահատականը, իսկ եթե պարզվի որ նա ինչ-որ օրինախախտություն է կատարել՝ պատրաստ է ենթարկվել պատասխանատվության: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/23/1123044/?fbclid=IwAR39ufgn5nxTxofyJ6tn824adm1VgzoWHj0ZO_A0l0kTztU50nei1QVjlOc]SHAMSHYAN.com[/url]-ը, բազմաթիվ ահազանգեր էին եղել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնել Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ինչ-որ անձի կողմից ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խնդրով մտահոգ քաղաքացիներն ասել էին. «Դարերով կանգուն է մնացել Ամբերդը: Դարձել է տուրիստների համար Հայաստանի տեսարժան վայրերից մեկը ու հիմա ինչ-որ Մանուկ Մանուկյան որոշել է Ամբերդի քթի տակ ծանր տեխնիկայով ավիրել պատմամշակութային տարածքը, որտեղ ինչ-որ սննդի օբյեկտ է կառուցելու: Մենք չգիտենք, արդյոք նա օրինական է գործում թե ոչ, իսկ եթե օրինական է, ապա վայ էն չինովնիկին, ով շինարարության թույլտվություն է տվել: Այստեղ տապանաքերեր են եղել ու հիմա դրանք չկան: Մանուկի ագահության ու թեթև ձեռքի շնորհիվ արգելոցում խուժանանոց է կառուցվելու: Ինչ սպասես մի մարդուց, ով նախանձից դրդված փորձում է Բյուրական գյուղի «Ամբերդ» ջոկատի հրամանատար Վաչիկ Հովսեփյանի անվան հուշաքարը, որը տեղադրվել է 2018 թ.-ին, հանի, պատճառաբանելով, թե հուշաքարը իրենից արժեք չի ներկայացնում, որպեսզի այն մնա 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Թեպետ մի քիչ կասկածում ենք: Սա, մեր կարծիքով, վանդալիզմ է ու այս հարցով պետք է հրատապ զբաղվեն ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ինչու չէ, նաև՝ Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ Ամբերդը ազգային հարստություն է»,- նշել էին Ամբերդի մոտ հավաքված քաղաքացիները: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր