18-ամյա հայաստանցի Անգելինա Չաբանյանը ճանաչվել է MISS USSR UK 2019 գեղեցկության մրցույթի հաղթող
Լոնդոնում տեղի է ունեցել MISS USSR UK 2019 գեղեցկության մրցույթը՝ հետխորհրդային երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ, 18-ամյա Անգելինա Չաբանյանը:
Երկրորդ գեղեցկուհի է ճանաչվել ռուսաստանցի Քսենիա Օչերեդկոն, իսկ ղազախստանցի գեղեցկուհի Լաուրա Մուխտարն է:
Նշենք, որ Անգելինա Չաբանյանը արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիայի մրցանակին: