3 երեխաների մայրը «Միսսիս Ռուսաստան 2017» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել
Ռուսաստանում հայտնի հաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ 28-ամյա Պոլինան, «Միսսիս Ռուսաստան 2017» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը հայտնում է, որ գեղեցկության մրցույթին մասնակցել է 25 հոգի:
Ըստ Պոլինայի խոսքերի՝ պայքարը թեժ է եղել և նա մեծ դժվարությամբ է հաղթել՝ չնայած նման մրցույթներին մասնակցելու մեծ փորձին:
Նա ապագա ամուսնու հետ ծանոթացել է նույնպես նմանատիպ մրցույթներից մեկի ժամանակ՝ 2007 թ.-ին:
Դմիտրին խոստովանել է, որ Պոլինան համաձայնել էր մասնակցել մրցույթին միայն մեկ պայմանով՝ որ նրա 3 երեխաները մի փոքր մեծանային: