211652_close_icon
views-count4521 դիտում article-date 20:44 28-04-2019

Անի Խաչատրյան. Լիահույս եմ, որ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույնպես կպախարակվի և պատասխան կտա աշխատակցուհու հետ պահվածքի համար

Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկվանից ֆեյսբուքը լցված է պատգամավոր-փոխմարզպետ միջադեպով, քիչ առաջ էլ տեսա Ազգային Ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ուղիղ եթերը, որտեղ մասնավորապես ասում է, որ պատգամավորը և համայնքների ղեկավարները հայհոյանքների և բռնության համար պետք է պախարակվեն և պատասխանատվության ենթարկվեն, պետք է հասկանան, որ իրավիճակ է փոխվել: Կիսելով այն կարծիքը, որ այո նման պահվածքը անթույլատրելի է, լիահույս եմ, որ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույնպես կպախարակվի և պատասխան կտա աշխատակցուհու հետ պահվածքի համար և այդ աղջիկը կապահովվի աշխատանքով», նշել է Ա. Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ապրիլի 23-ին ավագանու նիստում հայտարարել էր, որ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանն ապօրինի աշխատանքից ազատել է իր աշխատակցին, որից առաջ նա անհարիր խոսքեր է ասել նրան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/28/1123490/]SHAMSHYAN.com[/url]-ը, ապրիլի 27-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել էր, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց Ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան կուսակցության» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարն է: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր