211652_close_icon
views-count904 դիտում article-date 14:24 09-08-2023

Լիահույս եմ ՝ Մարությանը սովորության համաձայն հասարակությանը սեւերի եւ սպիտակների չի բաժանի․ Անի Խաչատրյան. news.am

Երեւանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ ցուցակը գլխավորելու է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Ցուցակում երրորդ համարը լինելու եմ, ընդգրկված են լինելու նաեւ Սարգիս Մադաթյանը, հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, «Ելք» դաշինքից ավագանու նախկին անդամ Տիգրան Տեր Մարգարյանը։ Կարծում եմ՝ այս պահին առաջադրված ֆավորիտ թեկնածուներից Արամ Զեյնալյանը միակն է, որն ունի հստակ անցած ճանապարհ։ Օդից կամ այլ ոլորտից չի եկել ու հայտնվել քաղաքականության մեջ։ Արտակ Զեյնալյանը միակ թեկնածուն է, որն ունի կենսագրություն»,- ասաց Խաչատրյանը։

Անի Խաչատրյանը նշեց, որ վերաբերմունք չունի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջադրման վերաբերյալ։

«Ես իմ կարծիքը Հայկ Մարության քաղաքապետի մասին հայտնել եմ 4 տարի շարունակ ավագանու դահլիճից։ Իմ վերաբերմունքն այսքանով ասված է։ Կարելի է ասել՝ շանսեր ունեն բոլոր ուժերը, եթե լինի առողջ մրցակցություն։ Լիահույս եմ ՝ Հայկ Մարությանն իր սովորության համաձայն հասարակությանը կրկին սեւերի եւ սպիտակների չի բաժանի ու կգնա առողջ մրցակցության»,- ասաց Խաչատրյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր