211652_close_icon
views-count1086 դիտում article-date 11:48 28-04-2019

Բարեգործական ծառատունկ-ցուցահանդեսի շրջանակներում կտնկվեն 100-ից ավել ծառեր

Ապրիլի 28-ից մայիսի 4-ը կայանալիք բարեգործական ծառատունկ-ցուցահանդեսի շրջանակներում Twinz բրենդի, AGBU Armenia-ի և Armenia Tree Project-ի նախաձեռնությամբ կտնկվեն 100-ից ավել ծառեր: Գաղտնիք չէ, որ էկոլոգիան աշխարհում, իսկ մասնավորապես՝ Հայաստանում, վտանգված է՝ կանաչ գոտիների և անտառների սակավության պատճառով։ Բնափայտ օգտագործողներն ու սպառողներն անուղղակի վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ինչի արդյունքում տարեցտարի սակավանում են անտառածածկ գոտիները։ Բնապահպանական նկատառումներից ելնելով՝ Twinz հայկական արտադրության փայտե ակնոցների բրենդն ընտրել է ծառատունկի և կանաչապատման ուղղությունը՝ հանդես գալով շարունակական նախաձեռնությամբ։ Բրենդը, որը հիմնադրվել է որպես էկոլոգիապես մաքուր, ձեռագործ ակնոցների դիզայնի և արտադրության արվեստանոց, յուրաքանչյուր վաճառված ակնոցի շահույթից մեկական ծառ է տնկելու Հայաստանում՝ դրանով ընդգծելով ընկերության մտահոգությունը էկոլոգիական աղտոտվածության հանդեպ և թողնելով որոշակի դրական ազդեցություն՝ բնապահպանության գործում։ Ցուցահանդեսի շրջանականերում կազմակերպվելու է 100-ից ավել ծառատեսակների ցուցահանդես, ինչպես նաև առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ։ Ցուցադրության բացման և փակման օրը հնչելու է կենդանի կենդանի երաժշտություն՝ տարբեր ոճի բենդերի և երաժիշտների մասնակցությամբ, իսկ հյուրերը երեկույթի ընթացքում վայելելու են խմիչքների և աղանդերի անվճար հյուրասիրություն։ Ցուցահանդեսի փակման օրը կիրականացվի ծառատունկը։ [url=https://www.facebook.com/events/395618391262003/]Միջոցառումը[/url] նախատեսվում է անցկացնել ամեն տարի՝ գարնանատունկի ժամանակ։

Նմանատիպ նյութեր