211652_close_icon
views-count3119 դիտում article-date 14:19 27-04-2019

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 28-ին, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հայաստանում քամին կլինի հարավ-արևելյան՝ 4-6 մ/վրկ և օդի ջերմաստիճանն ապրիլի 27-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ ապրիլի 27-ի ցերեկը, 28-ին, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Նմանատիպ նյութեր