211652_close_icon
views-count4804 դիտում article-date 16:28 05-09-2018

Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին 3-4 աստիճանով կբարձրանա

Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 5-ին, սեպտեմբերի 8-10-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 3-4 աստիճանով՝ առանձին մասերում հասնելով մինչև 35 աստիճանի, սեպտեմբերի 8-9-ը նույնքան կնվազի՝ գիշերային ժամերին հասնելով մինչև 7 աստիճանի: [img]http://st0.shamshyan.com/editor/0280024001536139238713816.jpg[/img] Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը ցերեկը կլինի 33 աստիճան: [img]http://st0.shamshyan.com/editor/0021779001536139260303689.jpg[/img]

Նմանատիպ նյութեր