Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն. Փաշինյանը Մաշտոցի պողոտայում մասնակցում է տոնախմբությանը. ՈՒՂԻՂ
Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան Քաղաքացունն է: Այս գրառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով խոսեց օրվա խորհրդի մասին:
«Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու: Փոխվելու են վարչապետները, փոխվելու են կառավարությունները, Ազգային ժողովները, բայց իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը քաղաքացուն է»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն այս պահին քայլում է Երևանի Մաշտոցի պողոտայով և քաղաքացիների հետ մասնակցում տոնախմբությանը, պարում ու լուսանկարվում ներկաների հետ: