Այս պահին «Դվին» հյուրանոցում ընթանում է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի (Պզո) դստեր և նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) փեսայի եղբոր հարսանյաց արարողությունը:
Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին: Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:«Փաստինֆո» տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների, ՀՀ ԱԺ մականունավոր նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց: Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին հարսն ու փեսան:
Համարանիշերի հիմնական մասը ռուսական և վրացական էին:
Առավոտից հյուրանոցի մոտ հերթապահող հատուկ ջոկատայինի աշխատակիցներն օգնում էին մեքենաներին ճիշտ կայանել՝ աչքաթող անելով նրանց կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, որոնց պատճառով Պռոշյանում խցանում էր առաջացել։
Մանրամասներն՝ այստեղ
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մականունավոր նախկին պատգամավորները՝ քրեական հեղինակություն «Պզոյի» դստեր հարսանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Փաստինֆո
2019.04.26 22:15


Twitter
Вконтакте
Одноклассники
