152743 դիտում
22:06 16-06-2015
Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող, օրենքով գող Պզոյի տղան ժամանեց Երևան. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով Ամերիկայի Միացյալ Նահանգներից Երևան ժամանեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող, օրենքով գող Պզոյի` Արմեն Ղազարյանի 7-ամյա տղան:
Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային դիմավորելու էին եկել նրա հարազատները, բարեկամները:
Ֆոտոլրագրողի հարցին, թե` ինչու հայրիկն իր հետ չի, երեխան պատասխանեց. «Ես եկել եմ, պապան էլ ա գալու»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+