211652_close_icon
views-count17510 դիտում article-date 09:49 26-04-2019

ԵԱՏՄ մաքսատուքը աճելու է 50%-ով․ 15․000 մեքենա ներկրողները պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, և, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քա­ղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել: Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանա­լու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկու­թյունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննար­կել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵԱՏՄ կառավա­րությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձ­րացնել ԵԱՏՄ ներսում և բացատրել խնդրի նրբությունը: Հարցի հետ կապ­ված՝ մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի հետ, ով Հա­յաստան կժամանի ապրիլի 29-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր