3172 դիտում
18:28 25-04-2019
50-ամյա վրաց լեգենդար մարզուհին Օլիմպիադաների պատմական ռեկորդ է սահմանել
Վրաց մարզուհի Նինո Սալուքվաձեն իր անունը մտցրեց օլիմպիադաների պատմության մեջ: Վերջինս իր կարիերայում 9-րդ անգամ կմասնակցի օլիմպիական խաղերին: Հերթականը՝ Տոկիո-2020-ը կլինի:
Հրաձգության աշխարհի բազմակի չեմպիոնը օլիմպիական ուղեգիր նվաճեց՝ Պեկինում ընթացող Աշխարհի գավաթի հերթական փուլում օդամղիչ ատրճանակի 10 մետրից հրաձգության 5-րդ տեղը գրավելով:
50-ամյա Սալուքվաձեն նախկինում 1988թ թվականից իր վեր մասնակցել էր ութ անընդմեջ Օլիմպիական խաղերի:
1988թ. Սեուլի օլիմպիադայում Սալուքվաձեն ԽՍՀՄ հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեց 25մ. ատրճանակով մարզաձևում և արծաթե մեդալ՝ օդամղիչ ատրճանակի 10 մետրից հրաձգությունում:
2008թ. Պեկինի Խաղերում նա երրորդն էր օդամղիչ ատրճանակի 10 մետրից հրաձգությունում:
Նախկինում ոչ մի կին չէր մասնակցել 9-ն անընդմեջ Օլիմպիադաների: 8-ական անգամ խաղերին մասնակցել են գերմանացի թիավարող Յոզեֆա Իդեմը և ակադեմիական թիավարության կանադացի թիավարուհի Լեսլի Թոմփսոնը:
Ամառային Օլիմպիադաներին մասնակցելու քանակով առաջատարը 71-ամյա ձիարշավորդ Յան Միլարն է՝ ինը Օլիմպիադա:
Նմանատիպ նյութեր
7379 դիտում
23:51 18-08-2018
Վրաց երիտասարդը ջրի տակ կուբիկ Ռուբիկ հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը