211652_close_icon
views-count1876 դիտում article-date 22:32 24-04-2019

Արդարության ճանապարհը երկար է և դժվար, բայց ճշմարտությունը երբեք չի նահանջում. Սերժ Թանկյանը կոչ է արել մասնակցել «արդարության երթին»

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱՄՆ-ում «Երթ հանուն արդարության» խորագրի ներքո իրանակացվող միջոցառումների մասին: «Արդարության ճանապարհը երկար է և դժվար, սակայն ճշմարտությունը երբեք չի նահանջի», - գրել է Թանկյանը՝ կից ներկայացնելով միջոցառման անցկացման վայրն ու ժամանակացույցը: «Երթ հանուն արդարության» խորագրով միջոցառման մասնակիցները ոգեկոչում են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն ու արդարություն պահանջում Թուրքիայից: Նրանք նախատեսում են տեղի ժամանակով 13:00-ին (երևանյան 24:00) բողոքի ցույց իրականացնել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ: Նմանօրինակ երթեր են նախատեսվում բոլոր հայաշատ ամերիկյան քաղաքներում

Նմանատիպ նյութեր