211652_close_icon

Քրեակատարողական ծառայությունը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին

views-count1730 դիտում article-date 20:23 24-04-2019
Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր անկյուններում կատարվեց բարեխոսական կարգ, և ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի նահատակներին։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր